
ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ավելացնելով, որ այդ մասին Վ. Պուտինը տեղեկացրել է Անվտանգության խորհրդին։
Պեսկովը հավելել է, որ հանդիպման մասնակիցները կրկին հաստատել են երկու պետությունների միջև հրադադար հաստատելու իրենց կոչը: