Ստեփանակերտի խաղաղ թաղամասերի հրթիռակոծման հետևանքով մնացած «Սմերչի» մնացորդները
Երեկ գիշեր, ինչպես նաև այսօր առավոտյան թշնամին շարունակել է հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին:
Ստեփանակերտից Panorama.am-ին հայտնում են, որ լուսանկարներում այս առավոտվա և երեկ գիշերվա Ստեփանակերտի խաղաղ թաղամասերի հրթիռակոծման հետևանքով մնացած «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի շարժիչային մասի մնացորդներն են: Սրանցով Ադրբեջանը թիրախավորել և հարվածել է խաղաղ բնակավայրերը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան