Տիգրան Աբրահամյան. Գոնե պետք է հասնել ժամանակավոր դադարի
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Պատերազմական գործողությունների մեկնարկից հետո արդեն երրորդ անգամ եմ անդրադառնում պատերազմի հումանիտար բաղադրիչին՝ ռազմաճակատի թեժ հատվածներում գտնվող զոհերի մարմինների և գերիների փոխանակմանը (այս մասին ստույգ տեղեկատվություն չկա)։
Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների օրակարգում ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:
Եթե նույնիսկ չհաջողվի ռազմական գործողությունները կանգնեցնել, ապա գոնե պետք է հասնել ժամանակավոր դադարի՝ հումանիտար բնույթի խնդիրները կարգավորելու համար»։
Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին մոտ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսային բանակցություններից հետո ՌԴ նախագահը դիմում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով՝ գերիների ու դիերի փոխանակման նպատակով ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով։
Խորհրդատվությունների անցկացման նպատակով ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները»։
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Պատիվ ունեմ, պարոնայք սպաներ
- Հիասթափությունների, անհարկի ոգևորությունների ժամանակ չկա. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Պետք է լուծումներ գտնել Ստեփանակերտի ավիացիոն հարվածները կանխելու ուղղությամբ
- Տիգրան Աբրահամյան. Հույս ունեմ՝ այս պատերազմն այնպես կավարտենք, որ ռազմական լուծումը դուրս կգա Ադրբեջանի օրակարգից
- Տիգրան Աբրահամյան. Մինչ ադրբեջանցիները իրենց դրոշը կախելու տեսանյութն են տալիս, մերոնք հետ են վերցնում այդ հատվածը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան