Օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, դիակների և գերիների փոխանակման հարցերն են. Նաղդալյան
ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՆնա Նաղդալյանը:
«Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են»,- ասել է նա:
Ավելի վաղ Կրմելը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին Մոսկվա՝ ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ այսօր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններին անցկացնելու համար:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- «ՏԱՍՍ». Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում
- Երևանն ու Բաքուն հաստատել են մասնակցությունը Մոսկվայում նախատեսված խորհրդակցություններին
- Զոհրաբ Մնացականյանն այսօր կմեկնի Մոսկվա
- Վլադիմիր Պուտինը դիմել է ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին