Բողոքի ակցիա Ալեքսանդրիա քաղաքում՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում նախօրեին բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, գրում է WJLA կայքը,փոխանցում է Թերթը։
Բողոքի ցույցի մասնակիցները հայտարարել են, որ անթույլատրելի է, երբ հայերից գանձված հարկերով ԱՄՆ-ն ֆինանսական օգնություն է ցուցաբերում Թուրքիային և Ադրբեջանին։
«Մեզ համար տհաճ է տեսնել, որ այդ գումարները գնում են Թուրքիա և Ադրբեջան՝ երկու ագրեսիվ ազգերի, որոնք միավորվել են ջիհադականների, միջազգային ահաբեկիչների հետ և հենց հիմա Հայաստանում սպանում են հայերին, սպանում և գլխատում, մինչդեռ բոլորը լռում են», - ասել է ցուցարարներից մեկը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան