
Ադեկվադ. 13 օր կապի բացակայությունից հետո քիչ առաջ առաջնագծից զանգահարեց Արթուր Դանիելյանը
«Ադեկվադ» միաբանությունը ֆեյսբուքյան իր էջում ասնավորապես գրել է.
«13 օր կապի բացակայությունից հետո քիչ առաջ առաջնագծից զանգահարեց Արթուր Դանիելյանը և փոխանցեց հետևյալը.
«Վերջին օրերին Ադրբեջանը սկսել է լուրջ գրոհ հայկական դիրքերի ուղղությամբ, սակայն թե´ մարդկային, թե´ տեխնիկայի մեծ կորուստներով հետ է շպրտվել հայկական զինուժի կողմից։ Սա հաջողվում է անել նաև այն պատճառով, որ մենք բոլորս մի բռունցք ենք դարձել` միասնական մի զարկ թշնամու դեմ։ Սա ամենամեծ զենքն է թշնամու դեմ, և հենց դրա դեմ է հիմա Ադրբեջանը վարելու իր պայքարը։
Փորձելու է պառակտել մեզ ներսից, կոտրել միասնականությունը, կասկած առաջացնել մեկս մյուսի հանդեպ, ստիպել դավաճաններ փնտրել, հավատալ ստոր մտքի, որ հայ զինվորը դիրքեր է թողել։
Ես` Արթուր Դանիելյանս, մարտական դիրքերից ձեզ հայտարարում եմ․ ոչ մի հայ զինվոր չի լքել իր դիրքը, մենք կանգուն ենք, ինչպես միշտ»։