Ադրբեջանի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր. Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին:
Այդ երկրի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ և հանցագործներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր: Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան:
Այս մասին գրում է Արցախի տեղեկատվական շտաբը
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Նորից hրթիռակոծվեց Ստեփանակերտը
- Իսպանացի լրագրող․Ստեփանակերտում հանգիստ ու սպասողական վիճակ է
- Թշնամին գիշերը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ
- Ստեփանակերտն ու Շուշին շարունակվում են հրթիռակոծվել
- Ստեփանակերտի գիշերային հրետակոծության հետևանքները
- Տիգրան Աբրահամյան. Պետք է լուծումներ գտնել Ստեփանակերտի ավիացիոն հարվածները կանխելու ուղղությամբ
- Թշնամին հրթիռակոծել է Ստեփանակերտը
- Հրապարակվել է Շուշիի և Ստեփանակերտի վերջին հրթիռակոծության լուսանկարները
- Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ վիրավորված փրկարար Հովիկ Աղաջանյանը մահացել է
- Ստեփանակերտը լքել են հիմնականում հիվանդները, տարեցները, երեխաները. փոխքաղաքապետ
- Գիշերվա հրթիռակոծության հետևանքները՝ Ստեփանակերտում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան