Արցախում վիրավորված ռուս լրագրողներն արդեն Մոսկվայում են
«Ռոսսիա» հատուկ ավիացիոն ջոկատի ինքնաթիռը Երևանից Մոսկվա է տեղափոխել Արցախի Շուշի քաղաքում սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուսաստանցի երկու լրագրողներին։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Թռիչքի ժամանակ լրագրողները քնած են եղել։ Կառավարական պատվիրակության անդամները, որոնք վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Երևանից վերադառնում էին Մոսկվա, իրենց տեղերը զիջել են տուժած լրագրողներին առաջին սրահում։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի կողմից Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորվել էր 3 ռուսաստանցի լրագրող։ Նրանցից 2-ը վիրահատվել էին Ստեփանակերտում։ Այնուհետև երեք լրագորղները տեղափոխվել էին Երևան։ Նրանցից Յուրի Կոտենոկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարքին: Նա մնացել է Երևանում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Վիրավորված ռուս լրագրողները հատուկ չվերթով կտեղափոխվեն Մոսկվա
- Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրողը շնորհակալություն է հայտնում
- Իսպանացի լրագրող․Ստեփանակերտում հանգիստ ու սպասողական վիճակ է
- Լրագրողների թիրախավորումը նպատակ ունի խոչընդոտելու Ադրբեջանի ԶՈւ-ի պատերազմական հանցագործությունների փաստագրումը. ՀՀ ԱԳՆ
- Զախարովա. Արցախում վիրավորված ռուս լրագրողները կտեղափոխվեն Երևան
- Շուշիում վիրահատում են Ադրբեջանի ռմբակոծությունից տուժած ռուս լրագրողին
- Շուշիում արտասահմանցի լրագրող է վիրավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան