Դաշնային կառավարությունը պետք է ամբողջապես կասեցնի Թուրքիային զենքի վաճառք. ԳԴՀ Բունդեսթագի Ձախերի խմբակցություն
Հոկտեմբերի 9-ին ԳԴՀ Բունդեսթագի Ձախերի խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը, տրամադրել հումանիտար օգնություն»։
«Դաշնային կառավարությունը պետք է անվերապահորեն պահանջի վերադարձ ադրբեջանական հարձակումներին նախորդած դիրքերին։ Անհապաղ հրադադարը ժամ առաջ պետք է հաստատվի։
Չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղին դաշնային կառավարության կողմից հումանիտար օգնության տրամադրումը` հաշվի առնելով շարունակաբար վատթարացող դրությունը»,- հայտարարել են խմբակցության ղեկավարներ Ամիրա Մոհամադ Ալին և Դիթմար Բարչը։
«Դաշնային կառավարությունը պետք է ակտիվ ներգրավվի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման հարցում և այդ դիրքորոշումը ներկայացնի Թուրքիայի և Ադրբեջանի դեսպաններին։ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունն այլևս չպետք է տեղահանվի` ադրբեջանական զորքերի, թուրքական սպաների և Էրդողանի իսլամիստական վարձկանների հարձակումների պատճառով։
Հաշվի առնելով Թուրքիայի մասնակցությունը Հարավային Կովկասում պատերազմին` անպատասխանատվություն է Անկարային գերմանական զենքի մատակարարումը շարունակելը։ Դաշնային կառավարությունը պետք է ամբողջապես կասեցնի Թուրքիային զենքի վաճառքը»,- նշված է ԳԴՀ Բունդեսթագի Ձախերի խմբակցության հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև
- Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է չորրորդ բանաձևը Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վերաբերյալ
- Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր․ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, կառուցողական երկխոսություն փնտրի ԵԱՀԿ շրջանակներում
- Իսպանացի սենատոր. Եվրոպան լռում է, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ջարդերը
- Գերմանիայի ԱԳՆ-ն դեէսկալացիայի ու բանակցությունների կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը