Զոհրաբ Մնացականյանն այսօր կմեկնի Մոսկվա
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նախատեսում է Մոսկվա ժամանել այսօր օրվա երկրորդ կեսին՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններին մասնակցելու համար: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
«Հիմա մենք նոր ենք սկսում պարզել մանրամասները: Կարող եմ հաստատել, որ, այո, նա կժամանի օրվա երկրորդ կեսին և խորհրդակցություններ կլինեն»,- ասել է նա:
Ավելի վաղ Կրմելը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին Մոսկվա՝ ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ այսօր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններին անցկացնելու համար:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի պաշտպանության նախարարը արձագանքել է ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին
- Ռուսաստանն ու ղարաբաղյան հակամարտությունը. ինչ նպատակներ է հետապնդում Մոսկվան
- Վլադիմիր Պուտինը դիմել է ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով
- Մոսկվան քննարկում է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը․ Զախարովա
- Հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում. ՊԲ
- Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների հետ քննարկել է ԼՂ-ում զինված առճակատումը
- Պուտինը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան