Քաղաքական 20:24 09/10/2020 Հայաստան

Զարուհի Փոստանջյանը կոչ է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին

«Երկիր Ծիրանի» կուսակցության  նախագահ Զարուհի Փոստանջյանը կոչ  է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած հաղորդագրությունից։

«Թուրքեստան, Աֆղանստան, Անդրկասպիա, Պարսկաստան: Շատերի համար այս բառերը հնչում են բացառապես հեռավորության զգացողություն, կամ տարօրինակ փոխհարաբերությունների կամ մեռած սիրավեպի հիշողություն: Ինձ համար, խոստովանում եմ, դրանք կտորներ են շախմատի տախտակի վրա, որի վրա խաղում են խաղ աշխարհի գերիշխանության համար»:

Ջորջ Նաթանիել Քերզոն
Բրիտանական պետական գործիչ,  Հնդկաստանի փոխարքա (1898–1905)
Արտաքին գործերի քարտուղար (1919–1924)

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար՝ Յենս Ստոլտենբերգին,
ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչներին,
Երևան, 8 հոկտեմբերի, 2020 թվական

Հարգելի գլխավոր քարտուղար, Հարգելի ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչներ,
2020թ. հոկտեմբերի 5-ին Անկարայում կայացած հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլին համատեղ մամուլի ասուլիս են տվել լրատվամիջոցներին: Պրն Ստոլտենբերգը հայտարարել է, որ 30 երկիր ունեցող ռազմական դաշինքը խորապես մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների սրմամբ: Այնուհետև պրն Ստոլտենբերգը նշել է, որ Թուրքիան պարտավոր է «գործադրել իր զգալի ազդեցությունը լարվածությունը հանդարտեցնելու համար»։

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Անկարա կատարած այցի ժամանակ քննադատել է նաև Թուրքիայի կողմից ռուսական արտադրության ՀՀՊ համակարգի գնումը և հորդորել է Անկարային աշխատել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ, որպեսզի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության կարիքների համար «այլընտրանքային լուծումներ գտնեն»։ Պրն Ստոլտենբերգը կրկնել է, որ ռուսական արտադրության Ս-400 համակարգը, որը Թուրքիան դեռ չի գործածել, չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային համակարգին, և կարող են կիրառվել պատժամիջոցներ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։

Վաշինգտոնն իր հերթին ասում է, որ ռուսական համակարգը վտանգ է ներկայացնում իր գաղտնի կործանիչների ծրագրի համար։
Ի պատասխան Ստոլտենբերգի՝ նախարար Մևլութ Չավուշօղլին հայտարարել է հետևյալը.
«Մենք ստիպված էինք գնել Ս-400, քանի որ չկարողացանք Պատրիոտ կամ այլ ՀՕՊ համակարգեր ձեռք բերել մեր դաշնակիցներից»: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում և նրա հարակից տարածքներում շարունակվող բռնություններին, Մևլութ Չավուշօղլին հայտարարել է, որ «Ադրբեջանն իր տարածքում է կռվում, և փորձում են ահաբեկիչներից և օկուպանտներից հետ վերցնել իրենց սեփական տարածքը, իրենց հողը։ Եվ թե՛ օրենքի, թե՛ բարոյականության տեսանկյունից բոլորը պետք է առաջնահերթ աջակցեն Ադրբեջանին»:

Հարգելի Գլխավոր քարտուղար, Հարգելի մշտական ներկայացուցիչներ,
ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրն է ապահովել վստահելի ու արդյունավետ զսպում և պաշտպանություն: Այնուամենայնիվ, հաշվի առնելով նախարար Մևլութ Չավուշօղլիի կողմից արված վերոհիշյալ հայտարարությունները և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից բազմիցս հնչեցված պահանջը՝ Թուրքիային ընդգրկել հակամարտությունների լուծման գործընթացում, մենք պահանջում ենք, որ ՆԱՏՕ-ն դադարեցնի դաշինքը ցեղասպան Թուրքիայի հետ: Մենք նաև դատապարտում ենք Ռուսաստանին ցեղասպան Թուրքիայի համար ռուսական հակահրթիռային համակարգի պաշտպանության մատակարարման համար:

Մենք պահանջում ենք դադարեցնել տրամադրել Թուրքիային ռազմական ապրանքներ, ինչպիսիք են զենք, զինամթերք, արկեր,նկարահանող սարքեր, տանկեր, ռազմական ինքնաթիռներ, ռազմանավեր և քիմիական միջոցներ:

Դուք չեք կարող անընդհատ չհամաձայնել մեզ հետ և ձևացնել, որ դա համաձայնագիր է ՆԱՏՕ-ի քաղաքակիրթ անդամի հետ:

Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումը Արցախի և Հայաստանի վրա, որն սկսվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին, և հետագա ռազմական գործողությունները հաստատվում են փաստերով, համաձայն որոնց` Թուրքիան և Ադրբեջանը ահաբեկչություններ էին ծրագրում՝ ուղղված արևելքի նվաճմանը: Այդ կապակցությամբ նրանք ահաբեկչական վարձկաններ են օգտագործում Հայաստանի դեմ:
Պետք է նշել նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020թ. սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 4-ին, համապատասխանաբար, որոշում կայացրեց միջանկյալ միջոցներ կիրառել Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, Հայաստանի կողմից ներկայացված Ադրբեջանի և Թուրքիայի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:

Մասնավորապես, 2020թ. սեպտեմբերի 29-ին, կարծելով, որ ներկայիս իրավիճակը վտանգում է Կոնվենցիայի լուրջ խախտումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (որպես յոթ դատավորներից կազմված պալատ) որոշում կայացրեց կիրառել Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնը: Դատարանը և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին կոչ արեց` զերծ մնալ որևէ միջոցից, մասնավորապես` ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Կոնվենցիայով նախատեսված` քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարմանը, ներառյալ նրանց կյանքը և առողջությունը վտանգի տակ դնելը, և պահպանել Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները: Բացի այդ` Դատարանը 2020թ. հոկտեմբերի 6-ի որոշմամբ կոչ է արել բոլոր պետություններին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված են հակամարտության մեջ, ներառյալ Թուրքիան, ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք նպաստում են Կոնվենցիայով նախատեսված` քաղաքացիական անձանց իրավունքների խախտմանը, և հարգել իրենց ստանձնած պարտավորությունները` համաձայն Կոնվենցիայի:

Այսօր ոչ միայն Հարավային Կովկասը, այլ նաև հարևան խոշոր տարածաշրջանների աշխարհագրությունը թիրախավորվում է ՆԱՏՕ-ի անդամներից մեկի կողմից` Թուրքիայի, որը գործում է իր զավթողական նեո-օսմանյան տեսլականով և այդ նպատակով ահաբեկչություն է իրականացնում: Դժվար է համակերպվելը, թե ինչպես ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ կարգի բերել իր անդամ պետությանը։
Մենք անհապաղ հորդորում ենք ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իշխանություններին դուրս շպրտել Թուրքիային ՆԱՏՕ-ի կազմից, ինչպես նաև արագացնել դատական գործընթացը Ալիևի և Էրդողանի հանցավոր ռեժիմների դեմ՝ Բաքվում և Անկարայում։ Հորդորում ենք ՆԱՏՕ-ին կայացնել որոշում` Թուրքիային ստիպել զերծ մնալ որևէ ռազմական գործողությունից, որը կհանգեցնի Հայաստանի բնակչության՝ խաղաղ ապրելու իրավունքի խախտմանը։

Հարգանոք՝
Զարուհի Փոստանջյան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
ՀՀ փաստաբաների պալատի անդամ»,-նշված է հաղորդագրությունում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:02
Առաջիկայում պետք է պատրաստվել Ադրբեջանի առավել ագրեսիվ վարքագծին. Արմեն Պետրոսյան
«Եթե հակիրճ՝ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցն Ադրբեջանի վերադիրքավորումն է նոր տարվա, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր...
Աղբյուր` Panorama.am
09:58
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների համար այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների համար այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ նրանց  կեցության և այլ ծախսերը...
Աղբյուր` Panorama.am
09:57
Ճապոնիան հաշվարկել է, թե երկրում երբ կմնա մինչև 14 տարեկան ընդամենը մեկ երեխա
Ճապոնիայում, որտեղ ծնելիության մակարդակը շարունակում է անկում ապրել, մինչև 2720 թվականը կլինի մինչև 14 տարեկան միայն մեկ երեխա, ինչը 100 տարով...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ալիևը վերահաստատել է՝ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել Հայաստանի գոյությունը որպես պետություն և նրա հետ խաղաղ ապրել. Գեղամյան
«Թշնամական Ադրբեջան պետության նախագահ Ալիևի երեկվա ծավալուն ելույթում, ըստ էության, նոր բան չի ասել։ Միայն վերահաստատել է, որ Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը կամփոփվեն 2024-ի ձեռքբերումները երաժշտական ոլորտում
Սկսվել է «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» հայտագրումը։   Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հայաստանի անվտանգային վակուումն անընդհատ կխորանա, քանի դեռ պարտության սիմվոլ իշխանությունները չեն հեռացել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Անգամ Հայաստանի համար մահացու` փաշինյանական խաղաղության կոնցեպտը կարելի է ասել, որ ձախողված է։ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
09:14
Հարութ Սասունյան. «Լլադրոն» արտադրում է «Ղարաբաղյան նժույգ» ճենապակե արձանիկներ՝ Ադրբեջանի քարոզչության համար
Ցավոք, այս աշխարհում կարևորվում են միայն փողն ու ուժը: Մյուս բոլոր հարցերը, որոնք միամիտ մարդիկ արժևորում են, ինչպիսիք են ճշմարտությունը,...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Փաշինյանը դեմ առ դեմ դատավորների հետ հանդիպման կգնա՞, թե՞ կխուսափի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն հունվարի 12-ին դատական համակարգը...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Փաշինյանի այցելությունը Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետների համար թա՞նկ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
Հունվարի 8-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 8-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.91 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Միայն Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներն են բնակվում կառավարական առանձնատանը, իսկ ուր է բնակվում Սիմոնյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Պետբյուջեից ամեն տարի հսկայական գումար՝ շուրջ 1.5 մլն դոլար է հատկացվում մի քանի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Փաշինյանի «կացինը» հասել է ՊՆ շարքային աշխատակիցներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգում են, որ հայտնվել են խնդրի...
Աղբյուր` Panorama.am
08:29
Արգելափակումից դուրս են բերվել ավտոմեքենաներ, քաղաքացիներին ցուցաբերվել է օգնություն
Հունվարի 7-8-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
08:11
Ագրեսnր Ալիևը մարդկային վերաբերմունք է պահանջում
Ալիևը գնալով «ծաղկում» է։ Նույնիսկ Էրդողանը իրեն այդքան բացահայտ լկտի գնահատականներ թույլ չի տվել, որքան ալիևը՝ Արցախը պատերազմով ու...
Աղբյուր` Panorama.am
08:04
Երևանում «BMW»-ն բախվել էլեկտրական սյանը, կա տուժած
Հունվարի 8-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարբախ թաղամասից Հարավարևմտյան թաղամաս...
Աղբյուր` Panorama.am
23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}