Թուրքիան փորձում է օրինականացնել իր ռազմական ներկայությունն Ադրբեջանում. Աբովյան
«Ինչպես և նշել էինք, Թուրքիան, փաստորեն, գնում է Ադրբեջանում իր ռազմական ներկայությունն օրինականացնելու ճանապարհով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Ըստ նրա, այն, որ թուրք զինվորականները վաղուց են գտնվում Ադրբեջանում, և հենց իրենք են ղեկավարում ադրբեջանական բանակի գործողությունները Արցախի ուղղությամբ , զինում են ամեն կերպ, օգտագործում են իրենց ավիացիան (F 16), տեղափոխում են ահաբեկիչներ Մերձավոր Արևելքից Հայաստանի և Արցախի դեմ պատերազմի համար, փաստ է, որի հետ կարող են վիճել միայն ադրբեջանցիները, կամ այլ վճարված քարոզիչները, կամ էլ պարզապես ապուշները:
«Այժմ էլ սկսվում է Արցախում թուրքական ներխուժման օրինականացման գործընթացը:
Այսպիսով, Թուրքիայի խորհրդարանը շատ ակտիվորեն քննարկում է Ադրբեջանի տարածք իր զորքերի պաշտոնական մուտքի թույլտվության հարցը, իսկ դա, ըստ էության, իրավաբանորեն օրինականացնելու է թուրքական ուժերը արցախյան ճակատում:
Այսինքն՝ հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիան իրականում փորձում այս պատերազմում ևս իր ռազմական մասնակցության սիրիական մոդելը կիրառել:
Իսկ դա ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ. ՊՆ խոսնակ
- Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում. ՊՆ
- Թուրքիայի պաշտպանության նախարարը արձագանքել է ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին