«Ժողովուրդ». ՍԴ նախագահի իշխանության թեկնածուն Արմեն Դիլանյանն է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11.00-ին, սպասվում են Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի ընտրություններ: Մեր տեղեկություններով՝ քաղաքական իշխանություններն օրերս քննարկում են ունեցել ՍԴ նախագահի թեկնածուի հետ ու ամենահավանական թեկնածու համարել են ՍԴ անդամ Արմեն Դիլանյանին:
Մենք տեղեկացանք, որ իշխանության ներկայացուցիչները քննարկում են ունեցել և եկել այն եզրակացության, որ Արմեն Դիլանյանը կարող է ղեկավարել Սահմանադրական դատարանը: Բայց մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ այդ օրը կարող է անկանխատեսելի իրավիճակ ստեղծվել, ու այլ թեկնածուներ ևս առաջադրվեն ՍԴ նախագահի պաշտոնի համար: Չնայած այն բանին, որ Դիլանյանը իշխանությունների սրտով թեկնածու է, բայց դժվար է ասել՝ արդյոք այդ օրը կընտրեն նրան, թե ոչ:
Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբրի 25-ին Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ չէր ստացել: Եվ ոչ շուտ, քան 10 օր, և ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում պետք է կազմակերպվեին ՍԴ նախագահի նոր ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս սեպտեմբերի 26-ին գրել էր, որ Սահմանադրական դատարանում նոր կոալիցիա է ստեղծվել, և Հրայր Թովմասյանը պայքարում է, որպեսզի Երվանդ Խունդկարյանը չդառնա ՍԴ նախագահ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա