«Ժողովուրդ». Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը հետ կկանչվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն իսկ վերջնական որոշվել է՝ Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը հետ կկանչվի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, թե խորհրդածությունների համար հետ է կանչվում դեսպանը:
Նաղդալյանը նշել էր, թե պաշտոնական Երևանի համար անընդունելի է Իսրայելի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու գործելաոճը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սմբատյանն արդեն եկել է ԱԳՆ և բացատրություն տվել: Մեր տեղեկություններով՝ ասել է, թե տարբեր ճանապարհներով փորձում են ազդել, որ գոնե այս պատերազմական իրավիճակում զենք չվաճառվի, և արդարացել է, թե 2015 թվականի պայմանագրերով է մատակարարվում:
Սակայն մենք տեղեկացանք, որ ԱԳՆ-ում չեն ընդունել նրա այս բացատրությունը, և առաջիկայում պաշտոնապես կասվի, որ նա փոխարինվելու է: Ավելին, մեր տեղեկություններով՝ նա արդեն ներառված չէ այժմ ընթացող դիվանագիտական աշխատանքներում և ոչնչից տեղյակ չէ:
Հավելենք, որ Արմեն Ամբատյանը դեսպան էր նշանակվել 2018 թվականին՝ Սերժ Սարգսյանի որոշմամբ, և վերջինիս մտերիմներից է, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, 2016-ին Բաքվում ընդունելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը Իսրայելի հետ զենքի գնման գրեթե 5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել, որի մեծ մասն արդեն իսկ կատարվել է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան