Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև
Այսօր Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև: Այս մասին հայտնում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
«Ներկայացուցիչների պալատը դատապարտել է նաև Թուրքիայի լիակատար աջակցությունն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու խաղաղ բանակցություններ վարել»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Հարակից հրապարակումներ`
- Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է չորրորդ բանաձևը Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վերաբերյալ
- Նիդերլանդների Սոցիալիստական կուսակցության դիրքորոշումը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ
- Չիլիի պատգամավորները ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանաձև են ընդունել
- Ժնևի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ պահանջելով սառեցնել Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում
- Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ժամանակը եկել է՝ դատապարտելու Թուրքիային ու Ադրբեջանին, և ասելու՝ մենք բոլորս հայ ենք
- ՀՀ ԱԳ նախարարը Բիգանի հետ զրույցում դատապարտել է արգելված զինատեսակների կիրառումը Ադրբեջանի կողմից
- Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատն Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին