09.10.2020. Կորոնավիրուսի 614 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է
Անցած մեկ օրվա ընթացքում կատարվել է 3312 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 614 նոր դեպք: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարույունից՝ ավելացնելով, որ գրանցվել է 216 առողջացած:
Անցած մեկ օրվա ընթացքում գրանցվել է մահվան 7 դեպք, որից մեկը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 75 (կին), 53 (տղամարդ), 68 (կին), 68 (տղամարդ), 81 (կին) և 43 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 303 է։
Հոկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 55087 դեպք, որոնցից 45528-ն` առողջացած, 1010-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8246 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 319791 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 08.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 718 նոր դեպք, գրանցվել է 9 մահ
- 07.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 672 նոր դեպք, գրանցվել է 5 մահ
- 06.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
- 05.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, գրանցվել է 7 մահ
- 04.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 571 նոր դեպք, գրանցվել է 5 մահ
- 03.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 543 նոր դեպք, գրանցվել է 7 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան