Երևանն ու Բաքուն հաստատել են մասնակցությունը Մոսկվայում նախատեսված խորհրդակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց արտաքին գործերի նախարարների մասնակցությունը Մոսկվայում ուրբաթ օրը կայանալիք խորհրդակցություններին: ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին: Ներկա պահին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նախատեսում է Մոսկվա ժամանել այսօր օրվա երկրորդ կեսին՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններին մասնակցելու համար:
Ավելի վաղ Կրմելը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին Մոսկվա՝ ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ այսօր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններին անցկացնելու համար:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյանն այսօր կմեկնի Մոսկվա
- Վլադիմիր Պուտինը դիմել է ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով
- Գլոբալ կենտրոնը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի «ոճրագործության տագնապ» է հայտարարել
- Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների հետ քննարկել է ԼՂ-ում զինված առճակատումը
- Պուտինը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան