Նիդերլանդների Սոցիալիստական կուսակցության դիրքորոշումը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ
Նիդերլանդների սոցիալիստական կուսակցությունը (SP) ստորին պալատում կոչ է անում վերականգնել հրադադարը Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այս մասին SP-ի խորհրդարանի անդամ Սադեթ Կարաբուլութը գրառում է կատարել իր էջում։
«Առաջնահերթությունը զենքի լռելն է, արյունահեղությունը դադարեցնելը: Կարևոր է նաև թույլ չտալ, որ պատերազմող կողմերն ավելի զինվեն: Անհրաժեշտ է զենքի էմբարգո»:
Վերջին շաբաթներին Ադրբեջանի և Հայաստանի միջև բռնությունները կրկին սարսափելի տեմպերով բորբոքվեցին: Հակամարտության առանցքը Լեռնային Ղարաբաղ անկլավի նկատմամբ վերահսկողությունն է (տարածք Ադրբեջանում, որտեղ հիմնականում հայեր են ապրում):
Բռնության ներկայիս սրումը, կարծես, Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականության արդյունք է, որին անթաքույց աջակցում է Թուրքիան: 1990-ականների սկզբին Խորհրդային միության փլուզումից ի վեր Ադրբեջանն ու Հայաստանը տարաձայնություններ ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ:
Տարածքն Ադրբեջանում է, սակայն Հայաստանը մեծ վերահսկողություն ունի դրա վրա: Դա 1990-ականների արյունալի բախման արդյունք է: Խաղաղության կարգավորման շուրջ դիվանագիտական բանակցություններն ընթանում են տարիներ շարունակ, բայց առայժմ արդյունքի չեն հանգեցրել:
Ս․ Կարաբուլութ. «Ամեն ինչ ցույց է տալիս, որ Ադրբեջանը նոր ագրեսիան սկսել է Թուրքիայի խրախուսմամբ: Դա պետք է խստորեն դատապարտվի: Օգտագործվում են նաև արգելված զենքեր, ինչպիսիք են կասետային զինամթերքը, որի զոհ են դառնում խաղաղ բնակիչներ: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարևոր է, որ արտգործնախարար Բլոկը խոսի բոլոր երկրների հետ, հատկապես՝ Թուրքիայի, քանի որ այս երկիրը յուղ է ավելացնում կրակին և Սիրիայից վարձկաններ ուղարկում այդ տարածք»,- գրել է խորհրդարանի անդամը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան