Չիլիի պատգամավորները ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանաձև են ընդունել
Ձայների 105 կողմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ Չիլիի Պատգամավորների պալատը հավանություն է տվել 1334 բանաձևին, որով դիմում են Չիլիի Հանրապետության նախագահին հորդորելու համար Ադրբեջանին, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին անմիջապես դադարեցնել հարձակումները և շարունակել հակամարտության խաղաղ, իրավական և պատմական լուծման որոնումը` ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Պալատը (Չիլի) հորդորում է, որ վերոնշյալ երկրները հարգեն միջազգային իրավունքի հետևյալ նորմերը` ուժի կիրառման արգելք, ազգերի ինքնիշխանություն, ազգերի ինքնորոշման իրավունք և վեճերի խաղաղ կարգավորում:
Բացի այդ, բանաձևը խրախուսում է այդ երկրներին հարգել միջազգային իրավունքի հետևյալ նորմերը` ուժի կիրառման արգելք, ազգերի ինքնիշխանություն, ազգերի ինքնորոշման իրավունք և վեճերի խաղաղ կարգավորում: Փաստաթուղթը վերաբերում է սեպտեմբերի 27-ի դեպքերին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ, ինչը մի քանի ժամվա ընթացքում բազմաթիվ քաղաքներում հարյուրավոր զինվորականների և քաղաղ բնակիչների մահվան պատճառ դարձավ:
Բանաձևում հիշատակվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկիզբ է առնում դեռևս 20-րդ դարի սկզբին, երբ տարածաշրջանը հայտնվեց Խորհրդային միության վերահսկողության ներքո, և 1923թ.-ին Ստալինը որոշեց պատմականորեն հայերով բնակեցված շրջանի կառավարումն ինքնավար մարզի կարգավիճակով հանձնել Ադրբեջանին: Այնուհետև` 1989թ. հունվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղը Մոսկվայի կողմից հայտարարվեց ինքնավար (Խորհրդային միության կենտրոնական կառավարության վերահսկողության ներքո), իսկ 1991թ. սեպտեմբերի 2-ին սկսվեց անկախության գործընթացը, ինչը հանգեցրեց Ադրբեջանի հետ պատերազմի: Պատերազմական գործողություններն ավարտվեցին 1994թ., սակայն հայտարարված զինադադարը Ադրբեջանի կողմից բազմիցս խախտվել է:
Բանաձևը նաև հայցում է, որ համաշխարհային, տարածաշրջանային կամ երկկողմ միջազգային բոլոր հարթակներում, որտեղ Չիլին մասնակցում է, դրանց բոլոր անդամ պետություններին հորդորել հակամարտության կողմերին կոչ անել խաղաղ լուծման անհրաժեշտության մասին:
Եզրափակելով, կոչ է արվում մերժել հակամարտող կողմերին ուղղված ցանկացած այլ կառավարությունների ռազմական գործողություններին աջակցելու և ռազմական օգնություն առաջարկելու վերաբերյալ հայտարարությունները:
Բանաձևի հեղինակներն են պատգամավորներ Լուիս Պարդոն (RN), Ռիկարդո Սելիսը (PPD), Կատալինա դել Ռեալը (RN), Մայա Ֆերնանդեսը (PS), Պաբլո Կաստը (Evópoli) և Լեոպոլդո Պերեսը (RN):
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին