ՊՆ ներկայացուցիչը կարծում է՝ Ալիևին անհարմար բաները չեն զեկուցում
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին antifake.am-ը գրավոր հարց էր ուղղել պաշտոնապես հրապարակված զոհերի տվյալների վերաբերյալ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հետագայում անճշտություններ, ապա նաև հստակեցումներ են ի հայտ եկել։
Ա. Հովհաննիսյանն ասաց, թե զոհերի տվյալների, թե դրանցում եղած անճշտությունների մասդին հաղորդվում է պաշտոնապես, իր ձեռքում չունի ամփոփված տվյալներ։
«Որևէ բան չեմ կարող ավելացնել։ Անճշտությունները, ցավոք, պատերազմի ընթացքում անխուսափելի են»,-ասաց նա։
ՊՆ ներկայացուցիչը հիշեցրեց, որ անհետ կորած համարվող մի քանի տասնյակ զինծառայողներ գտնվեցին, նրանք թաքնվել էին, նահանջել կամ էլ փորձել դիրք փոխել։
«Մի քանի օրվա մարտերից հետո նրանք դուրս եկան, առնվազն մեկ խումբ 19 հոգի, մյուս խումբը՝ 16 հոգի։ Պաշտպանության բանակը և պաշտպանության նախարարությունը հրապարակում են տվյալները, խնդրում եմ հետևել պաշտոնական լրատվությանը»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է Մոսկվայում ընթացող բանակցությունների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ապա նախարարության ներկայացուցիչը նկատեց, առաջին անգամը չէ, երբ այդ մարդը հայտարարում է բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։
«Շատ մեծ կասկած կա, որ ռազմավարական առումով Ադրբեջանում կառավարման համակարգը խաթարված է։ Ես ձեզ ասում եմ՝ վերլուծելով վերջին օրերի իրադարձությունները։ Ռազմական պատմության մեջ մենք շատ ենք տեսել այդպիսի բաներ, երբ շատ անհարմար բաները, անհաջողությունները վերադասին չեն զեկուցում, տեղ են հասնում միայն հաջողությունները, ինչի հետևանքով խաթարվում է կառավարման համակարգը, և շատ հնարավոր է, որ նա հայտնվել է այդ ծուղակում»,-ասաց բանախոսը։
Հարցին, թե ինչքանո՞վ է նվազել մարտական գործողությունների ինտենսիվությունն առաջին օրերի համեմատ, Ա. Հովհաննիսյանը հայտնեց, որ դրանք կախված են այնպիսի գործոններից, ինչպիսիք են եղանակը, օրվա ժամերը, մարտական հաջողություններից ու անհաջողություններից, ռազմական խորամանկություններից, պլանավորած քայլերից և այլն։
«Եթե մեր հիշողության մեջ մնացել է առաջին երեք օրերի ինտենսիվությունը, ապա ռԱդրբեջանի մշակած լայնածավալ հարձակողական օպերացիայի ինտենսիվությունը, այո, ծատ ավելի բարձր էր, սակայն մեր զինված ուժերը կասեցրեցին, տապելեցին, չնայած որոշակի դիրքեր կորցրեցինք»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը՝ ավելացնելով, եթե հաշվի առնենք թուրքական բանակի բազմակողմանի աջակցությունն ու այլ հանգամանքներ, կտեսնենք, որ հայկական զինված ուժերն ուղղակի ջախջախել են այդ գործողությունները, հետ շպրտել, իսկ Ադրբեջանի հաջողությունները եղել են րոպեական, ոչ կայուն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին