
Արցախ է մեկնում հինգերորդ բժիշկը Ջավախքից
«Ջավախքմեդիա»-ն գրում է՝ մարտնչող Արցախում արդեն աշխատում են Ջավախքից մեկնած չորս բժիշկներ՝ Արմեն Բդոյանը, Գագիկ Բդոյանը, Ցոլակ Ղարսլյանը և Արամ Վարդանյանը:
«Բժիշկների «Սպիտակ բանակին» է միացել նաեւ բժիշկ Արսեն Ավագյանը, որը արմատներով Ախալքալաքի Կարծախ գյուղից է` աշուղ Ջիվանու հայրենիքից։ Այսօր մեր բժիշկ զավակները իրենց մասնագիտական առաքինությունն են իրականացնում Արցախում, փրկելով մեր զինվորների առողջությունն ու կյանքը։
Փառք ու Պատիվ Ձեզ, սիրելի բժիշկներ: Ջավախքը հպարտ է, որ ունի Ձեր նման հայրենասեր զավակներ»,- նշում է աղբյուրը։