Yerevan.Today. Ադրբեջանը ցանկանում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել
Ադրբեջանը հնարավոր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարի Ինտերպոլով:
Yerevan.today-ի փոխանցմամբ, այդ մասին ադրբեջանական Միլի Մեջլիսում (խորհրդարան) ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով կոմիտեի անդամ Նիզամի Սաֆարովը:
Նրա խոսքով՝ դա կապված է այն տեղեկույթան հետ, թե ՀՀ երկրորդ նախագահն Ադրբեջանի «օկուպացված տարածքներ» զենք ու զինամթերք է տեղափոխել:
«Միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ նման քայլի գնացող անձանց նկատմամբ Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարվում»,- հավելել է պաշտոնյան:
Երեկ մամուլում տեղեկություներ էր հրապարակվել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով Հայաստան է բերվել մեծ քանակությամբ զենք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան