Վլադիմիր Պուտինը դիմել է ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ։ Կրեմլի պաշտոնական էջի համաձայն, հայտարարության մեջ ասված է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսային բանակցություններից հետո ՌԴ նախագահը դիմում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով՝ գերիների ու դիերի փոխանակման նպատակով ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով։
Խորհրդատվությունների անցկացման նպատակով ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին