Մակրոնը կարևորել է հրադադարի հաստատումը և բանակցությունների անցկացումը Մինսկի խմբի և ՌԴ նախագահի կոչի շրջանակում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետ Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին:
Էմանուել Մակրոնը կարևորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ Ֆրանսիայի նախագահը հավելել է նաև, որ անմիջական հաղորդակցության մեջ է ՌԴ նախագահի հետ։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը և միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։
Հարակից հրապարակումներ`
- «ՏԱՍՍ». Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում
- Զոհրաբ Մնացականյանն այսօր կմեկնի Մոսկվա
- Վլադիմիր Պուտինը դիմել է ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով
- Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ
- Մակրոնը կողմերին առաջարկել է բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ
- Կարմիր գծերը հատված են․ Մակրոնը ՆԱՏՕ-ին կոչ է անում առերեսվել Թուրքիայի վարքագծին
- Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի Թուրքիայի կողմից սիրիացի իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված
- Մակրոնը բժշկական ինքնաթիռ է ուղարկում՝ իր լրագրողներին տարհանելու համար
- Ղարաբաղի հարցով Մակրոնը զանգահարել է Պուտինին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին