Վրաստանում տպագրվել է ավելի քան 120 հազար կտոր հայերեն դասագիրք
Վրաստանի հայկական դպրոցները 2020-2021 ուսումնական տարում նոր տպագրված հայերեն դասագրքերով են համալրվել։ համալրվեցին: Jnews-ին Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել են, որ հայկական դպրոցների համար տպագրել և բաշխել է 120 հազար 330 կտոր դասագիրք: Սակայն Վրաստանում տպագրված հայկական դասագրքերը ոչ բոլոր աշակերտներին են հասել։ ԿԳ նախարարությունից վստահեցրլ են, որ պակասն ամբողջությամբ կլրացվի:
Այսպիսով, տպագրվել է I-VI դասարանների համար 111500 դասագիրք, իսկ VIII-XII դասարանների` 8830 դասագիրք: Ինչ վերաբերում է VII դասարանի դասագրքերին, ապա նախատեսվում է տպագրել 12 167 դասագիրք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան