Իրանագետ. Խոստանում են Իլհամին «շան պես քշել» Ադրբեջանից
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է.
«Ադրբեջանական հասարակությունը ծայրաստիճան դժգոհ է գիշերը տեղի ունեցածից։ Պատերազմի օրերին իրենց նախագահի ներկայացրած «հաղթարշավի» ոգուն կարծես չի համապատասխանել երեկվա հայտարարությունը և իրենց իսկ խոսքերով «հերոսի» կերպի մեջ մտած Իլհամի վարկանիշը այս պահին երկրաչափական պրոգրեսիայով անկում է ապրում։
Խոստանում են Իլհամին «շան պես քշել» Ադրբեջանից։ :)
Սա վտանգավոր է և՛ իր համար, և՛ մեզ համար»։
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ 11 ժամ տևած բանակցություններն ավարտվեցին կրակի դադարեցման պայմանավորվածությամբ ու ԱԳ նախարարների համատեղ հայտարարությամբ։
Հայտարարության մեջ ասված է.
«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։