Խոակին Կապառոս. Ազգային հավաքականը հասկանում է՝ պետք է ուրախություն պատճառեն մեր հայրենակիցիներին
«Իհարկե, բարդ իրավիճակ է ստեղծվել, բայց ամեն դեպքում մեր ֆուտբոլիստները համախմբված են, քաջ գիտացում են համախմբած լինելու կարևորությունը»,- ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումից առաջ հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը՝ պատասխանելով հարցին, թե վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ինչպե՞ս եք ֆուտբոլիստներին հոգեբանորեն պատրաստել խաղին, ինչպե՞ս կազդի չեզոք գոտոմ խաղալը նրանց վրա։
Նա նշեց, որ ազգային հավաքականը հասկանում է՝ պետք է ուրախություն պատճառեն մեր հայրենակիցիներին։
«Արդեն ասել եմ՝ սա այլ հանդիպում է, մեր բոլոր ֆուտբոլիստները, մարզչական շտաբը տրամադրված են, որ մեր խաղով ու արդյունքով ուրախություն պատճառենք մեր ազգին»,- ասաց Հ. Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին նախատեսված Ազգերի լիգայի Հայաստան-Վրաստան հանդիպումը կայանալու էր Երևանում։ Սակայն հանդիպման վայրը փոխվել է ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ ու կկայանա նույն օրը Լեհաստանի Տիխի քաղաքում։ ՀՖՖ-ից ավելի վաղ հայտնել էին, որ ինչպես և Հայաստան-Ալբանիա հանդիպման դեպքում, ՈՒԵՖԱ-ն որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հոկտեմբերի 7-ին նախատեսված Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը չեղարկվել էր։
Հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը Տալինում կմրցի Էստոնիայի ընտրանու հետ։
Հարակից հրապարակումներ`
- Կփորձենք վաղը նրանց անակնկալի բերել. Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստան-Վրաստան հանդիպման մասին
- Հայաստանի ազգային հավաքականն արդեն Լեհաստանում է
- ՈՒԵՖԱ-ն փոխել է Հայաստան-Վրաստան անցկացման վայրը
- Հայաստան-Ալբանիա հանդիպումը չի կայանա
- Հայաստան-Ալբանիա հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները