Հայաստանը շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավուքների խախտման վերաբերյալ ապացույցներ
ՀՀ կառավարությունը շարունակում է Մարդու իրավունքների եվրոպականա դատարան ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավուքների խախտման վերաբերյալ անհերքելի ապացույցներ:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչից հայտնում են, որ նախորդ օրերի ընթացքում ՄԻԵԴ են ներկայացվել նաև ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ:
Ներկայացված ապացույցների հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է միջանկյալ միջոց կիրառել՝ ընդդեմ Թուրքիայի՝ Հայաստանի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումի հիման վրա։
Հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետությունն իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ էր ներկայացրել ընդդեմ Թուրքիայի՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին։
ՄԻԵԴ-ը կոչ է արել երկու կողմերին պահպանել Կոնվենցիայով նախատեսված իրենց գործառույթները, մասնավորապես այդ առնչությամբ 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելք կամ)։
Ավելի վաղ ՄԻԵԴ-ն Հայաստանի դիմումի հիման վրա որոշել է միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի արձագանքը ԼՂ հակամարտության վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշմանը
- Եղիշե Կիրակոսյան. Դիմել ենք ՄԻԵԴ-ին, որպեսզի Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցի կիրառման ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկի
- ՄԻԵԴ-ը ընդդեմ Թուրքիայի Հայաստանի դիմումի հիման որոշել է միջանկյալ միջոց կիրառել
- Հայաստանը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել ՄԻԵԴ
- Վարդենիսի գյուղերի նկատմամբ Արդբեջանի կողմից ԱԹՍ-ների կիրառման վերաբերյալ ՄԻՊ զեկույցը ուղարկվել է ՄԻԵԴ
- Գևորգ Դանիելյանը՝ ՄԻԵԴ դիմելու մասին. Սա արդեն հայ իրավագետների արժանապատվության խնդիր է
- Եղիշե Կիրակոսյան. Քննարկվում է ՄԻԵԴ միջպետական գանգատ ներկայացելու հարցը
- Գոհար Մելոյան.Հուսով եմ, այս գործի շրջանակներում ՄԻԵԴ-ը չի խուսափի իրական արդարադատություն իրականացումից
- ՄԻԵԴ-ն Հայաստանի դիմումի հիման վրա որոշել է միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ
- Հայաստանը նախորդ 24 ժամերի ընթացքում շարունակել է ՄԻԵԴ ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի ծավալուն ապացույցներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան