Քաղաքական 14:55 10/10/2020 Արցախ

Ի՞նչու պատերազմը հիմա սկսվեց. Ստեփան Դանիելյան

«Այն, որ մի օր նման պատերազմ կարող էր սկսվել, ակնհայտ էր։ Ադրբեջանը ակնհայտորեն դրան էր պատրաստվում և ամեն առիթով զգուշացնում էր, սակայն սպառնալը մեկ բան է, պատերազմ սկսելն՝ այլ բան, դրա համար պետք է լիներ ներքին ու արտաքին հանգամանքներ, ինչպես նաև՝ Casus belli (պատերազմի առիթ)։ Այլապես կարող էր ևս մի 20 տարի պատրաստվել պատերազմի, սակայն չհամարձակվել այն սկսել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետն առանձնացրել է պատերազմի համար առիթ հանդիսացած արտաքին և ներքին հանգամանքները, ինչպես նաև «Casus belli»-ն։

1. Արտաքին հանգամանքներ.
ա) հայ-ռուսական հարաբերություններում առկա փոխադարձ անվստահության մթնոլորտն, որը հիմնականում գենեռացնում էին արտաքին (ոչ ազգային) օրակարգով շարժվող խմբավորումներն, որոնց մի հատվածը բարձր պետական պաշտոնների էր նշանակվել։ Ինչպես այս օրերին տեսանք, այս տարածքի հիմնական օպերատորը Ռուսաստանն է, ինչ ճանաչում է միջազգային հանրություն կոչվածն, անկախ նրանից, թե դա ում դուրը կգա, թե չի գա,
բ) ներքաղաքական փոխադարձ թշնամության մթնոլորտն, որտեղ առաջին պատերազմի ղեկավարները հայտարարվել էին ազգի թշնամիներ ու անվստահություն էր սերմանվում զինվորական բարձր ղեկավարության հանդեպ (հիշենք այն հայտարարությունն, որ գործող զինվորականների մեջ կան մարդիկ, ովքեր ցանկանում են պատերազմ սկսել ու պարտվել, որպեսզի իշխանափոխություն լինի),
բ) ներհասարակական անառողջ մթնոլորտը, որը պետական քաղաքականության մակարդակի է բարձրացվել։ Այս ամենն Ադրբեջանի տեսակետով պատերազմ սկսելու համար նպաստավոր հանգամանքներ էին։
գ) Թուրքիայի գործոնն, որը հարձակվողական արտաքին քաղաքականություն է վարում և հայտ է ներկայացրել ընդարձակվել դեպի արևելք, որի առաջին պլացդարմն Ադրբեջանն է։ Արցախի խնդիրն այն հարմար առիթն է Ադրբեջանում հեգեմոնիա հաստատելու համար։

2. Ներքին հանգամանքներ.
ա) Ալիևների կլանի հանդեպ ադրբեջանցիների ուժգնացող դժգոհություններն, որը կապված է տնտեսական դժվարությունների հետ և անկարողությունը «լուծել» Ղարաբաղի խնդիրը, որը պետական քաղաքականության հիմնական խնդիրն է հայտարարված։ «Լուծել» այդ հարցը, նշանակում էր ամրացնել կլանի իշխանությունն երկար ժամանակներով,
բ) Տավուշյան ընդհարումներից հետո Բաքվում սկսված ցույցերը վերածվեցին հակակառավարական ընդվզումների, որը կանգնեցվեց Թուրքիայի աջակցության շնորհիվ ու թուրք-ադրբեջանական զինավարժություններով, կլանի իշխանության հիմնսկսն երաշխավորը դարձնելով Թուրքիային։ Ալիևների կլանի համար հատկապես ծանր վիճակ էր ստեղծում Փաշինյանի հայտարարությունն, որ կարող է ուղղակիորեն դիմել Ադրբեջանի ժողովրդին, այսինքն Ադրբեջանի իշխանությունը չի ներկայացնում ժողովրդի շահերը, իսկ այն խոստումն, որ կբացի այնպիսի գաղտնիքներ, որը իմանալուղ հետո Ադրբեջանում հեղափոխություն կսկսվի, արդեն անպատասխան չէր կարող մնալ։

3. Casus belli
Ցանկացած պատերազմի համար պետք է լինի առիթ, որը լիգիտիմացնում է պատերազմը։ Ալիևի համար Casus belli էր Փաշինյանի այն հայտարարությունն, որ «Արցախը Հայաստան է և վերջ», որին չհաջորդեց դրա տրամաբանական հաջորդ քայլն՝ Արցախի ճանաչումը։ Պետք է այստեղ մի կարևոր ճշտում մտցնել, Արցախի Հաաստան լինելը մեկ բան է, անկախ լինելն՝ այլ։ Հայաստանի քաղաքականությունն, ինչպես նաև ողջ բանակցային պրոցեսի տրամաբանութունն Արցախի ինքնորոշման ճանաչումն էր և հայտարարել, որ Արցախը Հայաստան է, նշանակում էր վերջացնել բանակցությունները, փլուզել Մինսկի խումբը և ... ի՞նչ անել։ Չանդրադառնանք նաև նրան, որ ասել, որ Արցախը Հայաստան է, հաջորդ օրը սպառնալ, որ Հայաստանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը, տրամաբանական հակասություն է ստեղծում, որը չի ընկալվում բանակցությունների միջնորդների կողմից։

Ինչի համար է պետք իմանալ այս ամենը։ Նախ, այն պետք է թշնամուն լավ հասկանալու համար, նաև պետք է անհապաղ, շտապ, կտրուկ եղանակով, պատերազմի օրենքներին համապատասխան, փոխել տարվող քաղաքականությունն, դրա մեջ ներմուծել տրամաբանություն ու սթափ միտք, ինչն անհրաժեշտ է բանակցային փուլում հաջողությունների հասնելու համար»,- գրել է նա։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:55
Սարատովի մարզում հնչաց կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության. Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}