Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հումանիտար հրադադար
«Մոսկվայում մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հումանիտար հրադադար հայտարարելու շուրջ։ Հրադադարի նպատակը զոհերի մարմինները և գերիներին փոխանակելն է»,- բանակցություններից հետո լրագրողներին տեղեկացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը
Նա նշել է, որ փոխանակումը տեղի է ունենալու Կարմիր Խաչի միջնորդությամբ և նրա չափորոշիչներին համապատասխան.
«Համաձայնությունը ձեռք է բերվել՝ արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին, նրա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությամբ: Հրադադարի կոնկրետ պայմանները կհստակեցվեն»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն արդեն ՌԴ արտգործնախարարությունում են
- Հնարավոր է, որ հումանիտար հրադադար էլ չլինի. Ռուբինյան