Հանցագործները շարունակելու են հանցանքներ գործել, քանի դեռ չեն պատժվել. Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է. «Ադրբեջանը հենց նոր երկու երկու հրթիռային հարված հասցրեց Ստեփանակերտին: Արդյո՞ք սա միտված է հումանիտար հրադադարի պահպանմանը: Թվում է, թե հանցագործները շարունակելու են հանցանքներ գործել, քանի դեռ չեն պատժվել»։
Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նույնպես հայտնել էր, որ Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Մոսկվայում հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Հանդիպումից հետո արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, մասնավորապես այսօր ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է
- Ադրբեջանցի դիվերսանտները Հադրութում սպանել են մորը և նրա՝ հաշմանդամ որդուն
- ՄԱԿ-ը կոչ է անում Բաքվին և Երևանին պահպանել հրադադարի ռեժիմը
- Ստեփանակերտում հայտնաբերել են մոտ 180 կասետային ռումբ
- Հադրութի ուղղությամբ թշնամու գրոհն ետ մղած մեր քաջարի տղաները
- Կրակի դադարեցման համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով. ԱԳՆ
- Այժմ կարևորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է. Շարմազանով
- ԵԱՀԿ նախագահը ողջունել է մարդասիրական հրադադարը Լեռնային Ղարաբաղում
- Անտեսելով հայտարարված կրակի դադարեցումը՝ Ադրբեջանը 12:05-ին գրոհ է ձեռնարկել «Կարախամբեյլի» տեղամասի ուղղությամբ. ՊՆ
- Պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման
- Ստեփանակերտցիների ուժը անկոտրուն է
- Ադրբեջանի ԶՈւ-երը փորձում են օգտագործել մինչև հրադադար մնացած ժամերը. ՊՆ ներկայացուցիչ
- Տիգրան Աբրահամյան. Ինչ է կողմերին տալու ժամանակավոր դադարը
- ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունը
- Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հումանիտար հրադադար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան