Այս գիշերը ներառյալ՝ քաղաքացիական բնակչության շրջանում արդեն մենք արձանագրել են 25 զոհ. Արտակ Բեգլարյան
«Մինչև երեկ, այս գիշերը ներառյալ քաղաքացիական բնակչության շրջանում արդեն մենք արձանագրել են 25 զոհ, որոնցից 5-ը երեկ հոկտեմբերի 10-ի են արձանագրվել»,- մամուլի ասուլիսում հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի:
Նրա խոսքով, պատերազմի հենց սկզբից Ադրբեջանը դիտավորյալ և չտարբերակված սկսել է թիրախավորել քաղաքացիական բնակչությանը՝ առաջնագծի և խորքի բնակավայարերում: Բեգլարյանի խոսքով, առաջնագծից մինև 90-100 կմ խորության վրա գտնվող բանակավայրերը նույնպես թիարխավորվել են հրթիռներով և ԱԹՍ-ներով:
Արցախի օմբուդսմենը տեղեկացրեց, որ մինչև հոկտեմբերի 10-ը սպանվել է ընդհանուր թվով 20 խաղաղ բնակիչ և վիրավորվել առնվազն 102-ը: Վերջինս արձանագրեց, որ զոհերն ու վիրավորներն արձանագրվել են բոլոր ուղղություններով և բոլոր բնակավայրերում՝ ընդհուպ մինչև Քաշաթաղի կենտրոնական շրջաններում:
Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ զոհերի կեսից ավելին 50-ից ավելի տարիքի են: 25 զոհերից 9-ը կին է մեկը՝ 9 տարեկան երեխա:
«Փաստացի Ադրբեջանը միտումնավոր և համակարգված ձևով թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը»,- հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և շեշտեց, որ քաղաքային բնակչության դեմ կիրառվել են նաև բարձր ճշգրտության զենքեր և եթե որեշ դեպքերում կարելի էր ասել, որ չտարբերակված հարվածներ են եղել, որը նույնպես միջազգային իրավունքի խախտում է, սայկայն մեծ թվով դեպքրեում էլ ակնհայտորեն եղել է ուղիղ դիտավորյալ թիրախային հարված քաղացիակն բնակչությանը:
«Դեպքեր ունենք, որ կիրառվել է իսրայելական «Հարոպ» տիպի ինքնասպան ԱԹՍ Հադրութ քաղաքաքում քաղաքացիական բակչության դեմ»,- հայտնեց Արտակ Բեգլարյանը և ցույց տվեց սեպտեմբերի 27-ի քաղսաքացիական մեկ տան վրա հարվածած ԱԹՍ-ի բեկորները՝ իսրայելական գրությամբ: