Լոս Անջելեսում կայացած Armenia Aid դրամահավաքի արդյունքում հայտարարվել է 30.5 միլիոն դոլարի հասույթ
Համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը հայտնում է. «Լոս Անջելեսում կայացած Armenia Aid դրամահավաքի արդյունքում հայտարարվեց 30.5 միլիոն դոլարի հասույթ, որն ի վերջո ուղղվելու է Լոս Անջելեսում տեղակայված Armenia Fund-ի բանկային հաշիվներին։ Հետագայում տարակարծություններից խուսափելու համար, խնդրում եմ հաշվի առնել, որ այդ թիվը ներառում է այդ պահին հավաքագրված կանխիկ դրամական միջոցները, արժեթղթերը, բանկային չեկերը, բանկային փոխանցումները, առցանց վճարումները և ամենակարևորը՝ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ։
Վերջիններս կարող են և ամբողջությամբ չնյութականցվել ու այդպես էլ մնալ խոստում։ Սա է ընդհանրապես ցանկացած դրամահավաքի տրամաբանությունը։ Արդյունքները կամփոփվեն մոտակա օրերին,և միայն դրանից հետո կավելացվեն www.himnadram.org կայքի հաշվիչում»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատվության գումարի չափը գերազանցեց 90 մլն դոլարը
- «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվել է 85 մլն ԱՄՆ դոլար
- «Գալաքսիի» աշխատակիցներն ու ընկերությունները 40 մլն դրամ կփոխանցեն «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
- Հիմնադրամին փոխանցվող գումարներն արագորեն ավելանում են
- Աշխարհում չկա համայնք, որն այս ամենին այս կամ այն ձևով չի մասնակցում. «Հայաստան» հիմնադրամի տնօրեն
- Հովնանյան հիմնադրամը 3 մլն դոլար նվիրատվություն է կատարել Հայաստան համահայկական հիմնադրամին
- «1000 դրամների» հիմնադրամին փոխանցվել է ավելի քան 50 մլն դոլար. Վարուժան Ավետիքյան
- ՀԷՑ–ը 50 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին