Հրթիռակոծությունից Ստեփանակերտում ավերվել է առանձնատուն, վնասվել մոտակա ենթակառուցվածքները
Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով Ստեփանակերտում ամբողջությամբ ավերվել է մեկ առանձնատուն, այրվել` հարևանությամբ գտնվող տնտեսական նշանակության մեկ շինություն, վնասվել են մոտակա ենթակառուցվածքները։
Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հրադադարի մասին հակամարտող կողմերի միջև կեսօրին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, Ստեփանակերտը նորից հայտնվել է թշնամու թիրախակետում։ Ժամը 23։18-ին Արցախի մայրաքաղաքում հայտարարվել է օդային տագնապ, այդ ընթացքում թշնամին հարվածել է (զինատեսակը դեռևս հայտնի չէ) Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերից մեկի վրա։
Ամբողջությամբ ավերվել է մեկ առանձնատուն, այրվել` հարևանությամբ գտնվող տնտեսական նշանակության մեկ շինություն, վնասվել են մոտակա ենթակառուցվածքները։
Տուժածներ չկան։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ու Արցախի տեղեկատվական կենտրոնը հրապարակել է լուսանկարներ Ստեփանակերտի հրետակոծությունից։
Հարակից հրապարակումներ`
- Չնայած հումանիտար հրադադարին՝ Ադրբեջանը հրթիռահրետակոծության տակ է պահել Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր. ՊԲ
- Արցախում այս պահին հրթիռակոծվում են Մարտունին, Շուշին և տարբեր խոշոր գյուղական համայնքներ. Վահրամ Պողոսյան
- Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է
- ՄԱԿ-ը կոչ է անում Բաքվին և Երևանին պահպանել հրադադարի ռեժիմը
- Լավրովի հետ հեռախոսազրույցում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են հրադադարի պահպանման պարտավորությունները
- ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք կրակի դադարեցման համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը
- Այս պահի դրությամբ հրադադարը հիմնականում պահպանվել է. Արծրուն Հովհաննիսյան
- Կրակի դադարեցման համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով. ԱԳՆ
- Ստեփանակերտցիների ուժը անկոտրուն է
- Արտակ Բելգլարյան. Ադրբեջանը հրետակոծում է Ստեփանակերտը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան