ՀՀ ուղևորվող բեռնատարում որևէ ռազմական նշանակության բեռի հայտնաբերման փաստ չի արձանագրվել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Վրաստանի եկամուտների ծառայությունը պաշտոնապես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցի տարածածը՝ որպես ապատեղեկատվությունը՝ կից ներկայացնելով նաև Վրաստանի եկամուտների ծառայության հայտարարությունը.
«Դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարի մաքսային վերահսկողության ընթացքում որևէ ռազմական նշանակության բեռի հայտնաբերման փաստ չի արձանագրվել:
Այսօր լրատվամիջոցներից մեկը ապատեղեկատվություն է տարածել, իբրև թե, «Կազբեգի» մաքսային անցակետում կանխվել է Հայաստանի ուղղությամբ ռազմական բեռի տեղափոխումը:
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունից «Կազբեգի» մաքսային անցակետ մուտք է գործել այլ երկրի քաղաքացու կողմից վարած՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարը:
Մաքսային ծառայողների կողմից ռիսկի գնահատման և վերլուծության հիման վրա, որոշակի չափանիշներից ելնելով, տվյալ տարանցիկ բեռը ենթարկվել է մաքսային վերահսկողության համապատասխան ընթացակարգերի:
Ընդ որում, հետագա մաքսային վերահսկողության շրջանակներում, ապրանքի փաստաթղթերի, կամերային ստուգման և ապրանքի վիզուալ զննության արդյունքում որևէ ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել, և, համապատասխանաբար, օրինախախտման դեպք տեղի չի ունեցել:
Նշված փոխադրամիջոցի կողմից Վրաստանի մաքսային սահմանի հատումը հաստատվել է, և այն շարունակել է շարժվել դեպի հաջորդ նպատակակետը»:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը. ԱԳՆ
- ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին
- Վրաստանի տարածքում հրթիռ ու անօդաչու թռչող սարք է ընկել
- Գիորգի Գախարիա. Վրաստանը շահագրգռված է, որ տարածաշրջանում ցանկացած հակամարտություն կարգավորվի միայն բանակցություններով
- Եւ վառելիքի, և հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա. Վրաստանում ՀՀ դեսպանություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին