Պատերազմում վիրավորված քաղաքացիները կարող են աջակցող միջոցներ ստանալ, այդ թվում՝ սայլակ
«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված այն քաղաքացիները, որոնք ունեն աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք, կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 և 117 թեժ գծերով»,- հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Հաղորդվում է, որ աջակցող միջոցի կարիք ունեցող քաղաքացու հաշվառման հասցեն էական չէ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում զոհերն ու վիրավորումները՝ արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով. ՄԻՊ
- Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածը դիտավորյալ էր. վիրավորված ռուսաստանցի լրագրող