11.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 715 նոր դեպք, գրանցվել է 4 մահ
Հայաստանում երեկ կատարվել է 3366 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք: Առողջացել է 53 մարդ: Մեկ օրում մահացել է 4 մարդ։
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 84 (կին), 60 (տղամարդ), 70 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հոկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 56451 դեպք, որոնցից 45824-ն` առողջացած, 1020-ը` մահվան ելքով: Մահվան ևս 302 դեպք է գրանցվել, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9304 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 325894 թեստավորում
Հարակից հրապարակումներ`
- 10.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 649 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
- Միշուստին. ԵԱՏՄ երկրները պետք է առաջինը ստանան կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութ
- 09.10.2020. Կորոնավիրուսի 614 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է
- Օրեցօր ավելացող կորոնավիրուսի դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել. ԱՆ
- 08.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 718 նոր դեպք, գրանցվել է 9 մահ
- Եթե կորոնավիրուսով վարակվածների թվի աճի միտումը շարունակվի, լրջագույն խնդիրներ կստեղծվեն առողջապահական համակարգի համար
- 07.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 672 նոր դեպք, գրանցվել է 5 մահ
- Կարեն Վրթանեսյան. Հնարավորինս հակիրճ կորոնավիրուսի և դրա վտանգների մասին նաև ռազմաճակատի համար
- 06.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
- Կարեն Վրթանեսյանը հիշեցնում է կորոնավիրուսի մասին. Խնդրում եմ, աղաչում եմ, ՍԹԱՓՎԵ՛Ք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին