Արցախի ԱԳՆ-ն ընդգծում է՝ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառող մեխանիզմի ներդրման հույժ անհրաժեշտությունը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ.
«Կարևորում ենք Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020թ. հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար:
Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը գործնական քայլ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ միջազգային ահաբեկիչների հետ դաշինքով, Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիան դադարեցնելու ճանապարհին: Մարդասիրական հրադադարը պետք է Ադրբեջանի կողմից անշեղորեն պահպանվի և ամուր հիմք դնի 1994թ. մայիսի 12-ի կրակի և ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ համաձայնագրերի գործողությունը լիակատար վերականգնելու համար:
Կարևոր ենք համարում, որ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի բացառիկ դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միջնորդական գործունեության իրականացման մեջ:
Վերստին ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից չորս տարիների ընթացքում սանձազերծված երկու ագրեսիանները համոզիչ կերպով ցույց են տալիս ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառող մեխանիզմի ներդրման հույժ անհրաժեշտությունը: Վերահաստատում ենք պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, որ միայն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն և ցույց կտա միջազգային հանրության համար ուժի կիրառման անընդունելիությունը ՝ որպես հակամարտության լուծման միջոց»։
Հարակից հրապարակումներ`
- Հրադադարից առաջ Ադրբեջանը վերջին հարվածն ընտրել էր Հադրութ քաղաքը. Արցախի նախագահ
- Չնայած հումանիտար հրադադարին՝ Ադրբեջանը հրթիռահրետակոծության տակ է պահել Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր. ՊԲ
- ՄԱԿ-ը կոչ է անում Բաքվին և Երևանին պահպանել հրադադարի ռեժիմը
- Լավրովի հետ հեռախոսազրույցում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են հրադադարի պահպանման պարտավորությունները
- ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք կրակի դադարեցման համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը
- ԵԱՀԿ նախագահը ողջունում է Ռուսաստանի դերը Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատելու գործում
- Այս պահի դրությամբ հրադադարը հիմնականում պահպանվել է. Արծրուն Հովհաննիսյան
- Գերտերությունները հստակ տեղեկատվություն ունեն՝ ով է խախտել հրադադարը. ինչ կանեն՝ իրենց որոշելիքն է. Թունյան
- Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին ձեռքբերված համաձայնությունը
- Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, թե ինչու են խախտում հրադադարի ռեժիմը
- Կրակի դադարեցման համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով. ԱԳՆ
- ԵԱՀԿ նախագահը ողջունել է մարդասիրական հրադադարը Լեռնային Ղարաբաղում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան