Եթե չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը, դիմելու եմ ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը. Հարությունյան
«Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը՝ խաղաղ ճանապարհով հարցի լուծման, առաջին հերթին դիմելու եմ Հայաստանի իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, ապա միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին»,- ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ այս դեպքում կտեսնեն այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքները, կտեսնեն այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին. այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջկացում են միջազգային տեռորիզմին։
Ա. Հարությունյանի խոսքով, Արցախի ժողովրդի նկատմամբ վարվում է մարդասիրության կանոններից դուրս, կարելի է անվանել նաև ցեղասպանություն, մի ժողովրդի նկատմամբ, որն իր երկրում ազատ ապրելու իրավունքի պայքար է սկսել 1988 թվականին։ Նա նշեց, որ Արցախի ժողովրդի նկատմամբ դա իրականացնում է ոչ միայն Ադրբեջանը, սատարում է Թուրքիան, միջազգային ահաբեկչությունը։
«Այս առումով ակնկալում ենք քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը ոչ միայն լուսաբանելով, ոչ միայն կոչերով, հայտարարություններով, այլ նաև առարկայական։ Միջազգային տեռորիզմը ներթափանցում է տարածաշրջան արցախյան ազատագրական պայքարի դեմ Ադրբեջանի ստանձնած քաղաքականության քողի, անվան տակ։ Փաստերը շատ են։ Դա ռուսական, ամերիկյան, ֆրանսիական իշխանությունների, կառույցների կողմից հաստատվել ու լուսաբանվել է տարբեր ձևաչափերով»,- ասաց Արցախի նախագահը։
Նա մանրամասնեց, թե ինչու է ասում ցեղասպանություն. «Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառում է սմերչ, պոլոնեզ, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, հարվածում է ենթակառուցվածքների կամ զինվորական օբյեկտների անվան տակ։
Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել այն էլ մի քանի անգամ։ Ընդհուպ Շուշիի եկեղեցին, որևէ բարոյականության տիրույթի մեջ չի մտնում, որի շրջապատում որևէ զինվորական օբյեկտ, ենթակառուցվածքներ չկան։
Ոտնահարվում է Արցախում համամարդկային արժքները, ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց։ Այսքանից հետո ակնկալում են Արցախի կողմից ոչ համապատասխան վերաբերմունք, այսինքն համաձայնվել իրենց կողմից պարտադրված կամ ձևակերպված պահանջների հետ։ Դա չի լինելու։ Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը։ Դրա շրջանակներում նաև Հայաստանի Հանրապետության, հայության անմիջական մասնակցությամբ այն իրականացնելու ենք։ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս։
Արցախի ժողովորդի սեփական հողում ապրելու իրավունքը միջազգայինորեն հաստատված է, ճանաչված է»,- աաց Ա. Հարությունյանը։
Նրա խոսքով, եթե արդեն ձևավորված կոալիցիան՝ Ադրբեջան, Թուրքիա, ահաբեկիչներ, չհարգեն ՌԴ միջնորդությունը, միջազգային կառույցների կոչը, հայտարարություններն, խորհուրդներն ու չգնան կրակի դադարեցման, հերթական անգամ կապացուցվի, որ այս տարածաշրջանում ոչ թե ղարաբաղա-ադրբեջանակն պայքար է, ոչ թե Արցախի ժողովրդի, ինչ որ տեղ նաև Ադրբեջանի ժողովրդի ապագայի խնդիրն է, այլ թաքնված է շատ ավելի ծանր, մարդկությանը վտանգ սպառնացող խնդիրներ, ծրագրեր։
Իր խոսքում Արցախի նախագահը նաև ասաց. «Ես խոնարհվում եմ առաջնագծում գտնվող մեր հայրենակիցների առաջ։ Ես հպարտ եմ, որ ձեզ նման հայրենակիցներ ունեմ, սիրելի զինվորներ, որոնք ամեն վայրկյան հերոսություններ են անում»։
Հարակից հրապարակումներ`
- Չնայած հումանիտար հրադադարին՝ Ադրբեջանը հրթիռահրետակոծության տակ է պահել Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր. ՊԲ
- ՄԱԿ-ը կոչ է անում Բաքվին և Երևանին պահպանել հրադադարի ռեժիմը
- Արցախի նախագահ. Այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից Ալեքսանդր Հարությունյանը
- Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է ՊԲ վերահսկողության տակ. Արցախի նախագահ
- ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունը
- Կվերականգնենք. Արցախի նախագահը՝ Ղազանչեցոցի մասին
- Արցախի նախագահի՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում
- Մեր զինվորները հերոսական պայքար են մղում մեր հողի ամեն սանտիմետրի համար. Արցախի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան