Մինսկի խումբ. Ամփոփել ինտենսիվ սուբստատնիվ բանակցությունները՝ համաձայնեցված սկզբունքների հիման վրա կարգավորման հասնելու համար
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածած հայտարարությամբ ողջունել են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը՝ հումանիտար նկատառումներով կրակի դադարեցման վերաբերյալ, կողմերին կոչ են արել ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները։
Նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ ակտիվորեն քննարկում են մահացածների մարմինների ու գերիների՝ հնարավորինս շուտ վերադարձն ապահովելու պայմաններն ու լոգիստիկան։
«Կողմերին կոչ ենք անում անհապաղ տրամադրել բոլոր անհրաժեշտ անվտանգության և նյութատեխնիկական ապահովումները։
Համանախագահները շարունակում են ակտիվորեն համագործակցել կողմերի հետ` հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերի շուրջ համաձայնության գալու համար, ինչպես նաև ամփոփելու ինտենսիվ սուբստանտիվ բանակցությունները՝ համաձայնեցված սկզբունքների և ձևաչափի հիման վրա կարգավորման հասնելու համար»,-ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Անժելա Էլիբեգովան՝ բանակցությունների արդյունքների մասին
- ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան