Չնայած հումանիտար հրադադարին՝ Ադրբեջանը հրթիռահրետակոծության տակ է պահել Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր. ՊԲ
Թեպետ պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում՝ ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերը: Այս մասին նշված է մոտ հինգ ժամ առաջ տարածած Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ։
«Ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: Հիշյալ պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Մոսկվայում հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Հանդիպումից հետո արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, մասնավորապես այսօր ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում այս պահին հրթիռակոծվում են Մարտունին, Շուշին և տարբեր խոշոր գյուղական համայնքներ. Վահրամ Պողոսյան
- Հանցագործները շարունակելու են հանցանքներ գործել, քանի դեռ չեն պատժվել. Արցախի ՄԻՊ
- Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է
- ՄԱԿ-ը կոչ է անում Բաքվին և Երևանին պահպանել հրադադարի ռեժիմը
- Լավրովի հետ հեռախոսազրույցում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են հրադադարի պահպանման պարտավորությունները
- ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք կրակի դադարեցման համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան