Ադրբեջանցի դիվերսանտները Հադրութում սպանել են մորը և նրա՝ հաշմանդամ որդուն
Ադրբեջանական դիվերսիոն խումբն այսօր Հադրութում իրենց տան մեջ սպանել են երկու քաղաքացու՝ մորը և նրա՝ հաշմանդամություն ունեցող որդուն։ Թվիթերի իր միկրոբոլոգում հայտարարել է Արցախի Մարդու իրավուքնների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Ես պահանջում եմ միջազգային հանրությունից պատշաճ արձագանքել Արցախ ժողովրդի դեմ կատարված հանցագործություններին և հետամուտ լինել այդ հանցագործներին պատժելուն»,-գրել է Բեգլարյանը։
#BREAKING!
An #Azerbaijan|i subvversive group today killed 2 civilians at their home in #Hadrut town – the mother & her son with #disability.
— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) October 10, 2020
I demand from the intl community to give proper reaction to the crimes agnst the #Artsakh ppl & to pursue punishing those criminals.
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր.
«Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ։
Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- Հադրութի ուղղությամբ թշնամու գրոհն ետ մղած մեր քաջարի տղաները
- Ադրբեջանական դիվերսիոն խմբի շրջափակումն ու ոչնչացումը Հադրութի ուղղությամբ .ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան