Կփորձենք վաղը նրանց անակնկալի բերել. Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստան-Վրաստան հանդիպման մասին
«Մենք փորձում ենք օգնել ցանկացած ֆուտբոլիստի, ով հանդես կգա հավաքականում, ով կմիանա մեզ, քանի որ սա մի ընտանիք է։ Փորձում ենք անել առավելագույնը, որպեսզի մերվեն մեր ընտանիքում, կարողանան իրենց ունակությունները ցույց տալ»,-ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումից առաջ հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Նա նշեց, որ առաջիկա երկու խաղերի կարևորությունը գիտակցում են, ցանկություն ունեն հաղթել, որպեսզի էլ ավելի բարելավեն իրենց մրցաշարային դիրքը։
Հենրիխ Մխիթարյանն ասաց, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը լավ մասնագետ է, ուժեղ, ինչն արդեն ապացուցել է, հաճելի մարզումներ են անցկացնում, շատ բան ունի սովորելու նրանից, սովորում է։
«Կարծում եմ՝ նրա գլխավորությամբ ազգային հավաքականը կկարողանա կատարելագործվել, մեկ քայլ առաջ կատարել»,- նշեց Մ. Մխիթարյանը։
Նա ասաց, որ ծանոթ են Վրաստանի հավաքականին, վերջին մի քանի խաղերը լավ են հանդես եկել։
«Կփորձենք վաղը նրանց անակնկալի բերել, խաղալ մեր խաղը, հաջողությամբ հասնենք»,- ասաց ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրի Հայաստան - Վրաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Լեհաստանում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականն արդեն Լեհաստանում է
- Ազգային հավաքականն անցկացրեց նախավերջին մարզումը Լեհաստան մեկնելուց առաջ
- ՈՒԵՖԱ-ն փոխել է Հայաստան-Վրաստան անցկացման վայրը
- Դուրս էինք եկել դաշտ միայն հաղթանակի համար. Կապառոս
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին