Մոսկվայում նախատեսված է Զոհրաբ Մնացականյանի հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը Մոսկվայում կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Զ.Մնացականյանը կրկին Մոսկվայում էր, հանդիպել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարարի հետ, անցկացվել էին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններ։ Հանդիպումից հետո արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, մասնավորապես հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը և Զոհրաբ Մնացականյանը հանդիպել են ԱԺ խորհրդի անդամների հետ
- Լավրովի հետ հեռախոսազրույցում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են հրադադարի պահպանման պարտավորությունները
- Զախարովան բանակցությունների մասին. Ես տեսա ուրիշ Լավրովի
- Զոհրաբ Մնացականյանը՝ մոսկովյան բանակցությունների մասին
- Լավրովն Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
- Լավրովը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը
- Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարների կողմից Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության է պատրաստվում.Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին