
ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ՄԻՊ գրասենյակի պատրաստված զեկույցը՝ արցախցիների նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Հոկտեմբերի 11-ին ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստված` Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը։ Այս մասին հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով: Զեկույցում ներկայացված են 2020թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական վայրագությունների թիրախում են նաև երեխաները. ՄԻՊ
- Արցախում զոհերն ու վիրավորումները՝ արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով. ՄԻՊ
- Հանցագործները շարունակելու են հանցանքներ գործել, քանի դեռ չեն պատժվել. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր. Արցախի ՄԻՊ