Ալիևը կարծում է՝ Մինսկի խմբի կազմը պետք է թարմացվի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կամզը՝ ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ, թարմացման կարիք ունի և որ Թուրքիայի դերը հակամարտության կարգավորման գործընթացքում պետք է ուժեղացվի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է նա։
«Ես վերջերս եմ ասել հարցազրույցներից մեկում, որ Մինսկի խումբը ձևավորվել է շատ տարիներ առաջ՝ 1992 թվականին, այլ աշխարհաքաղաքական իրականության պայմաններում»,- ասել է Իլհամ Ալիևը։
Նա կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը այլ կլիներ, եթե հիմա ստեղծվեր։
«Կազմը պետք է արտացոլի հակամարտության կողմերի մտադրություններն ու ցանկությունները, իսկ Մինսկի խմբի կազմը այն գործնականում չի արտացոլում»,- ընդգծել է Ալիևը։
«Նոր կոնտակտային խմբի կազմը կամ ինչ որ աշխատանքային խմբի, կարևոր չէ, ինչպես կկոչվի, պետք է արտացոլի տարածաշրջանում ուժերի առկա հավասարակշռությունը, տարածաշրջանի երկրների շահերը և պետք է միտված լինի արդյունքի»,- ենթադրում է Ադրբեջանի նախագահը։
«Եթե մենք ցանկանում ենք կարգավորել հակամարտությունը, ապա այն պետք է լուծվի նոր ֆորմատի շրջանակներոմ»,- կարծում է նա։
Պատասխանելով հարցին, արդյո՞ք Թուրքիան պետք է մեծ դեր խաղա կարգավորման գործընթացում, Ալիևն ասել է. «Անկասկած, այստեղ որևէ կասկած չի կարող լինել։ Թուրքիան պետք է և կխաղա կարևոր դեր հակամարտության կարգավորման գործում։ Իրավական թե դե ֆակտո, դա արդեն տեխնիկական հարց է։ Ես կարծում եմ, որ առայժմ վաղաժամ է այդ մասին խոսել, քանի որ ես արտահայտում եմ ադրբեջանական կողմի դիրքրքշումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ռիա նովոստին էլ գրում է, որ Ալիևը հայտարարել է՝ Բաքուն պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել Երևանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով։
«Մենք պատրաստ ենք վաղը սկսել, ամեն ինչ կախված է ԵԱՀԿ Միսնկի խմբի գործողություններից, նրանց աշխատանքի գրաֆիկից»,- ասել նա ՌԲԿ-ին տված հարցազրույցում։
Միաժամանակ նա ասել է, որ «եթե հայկական կողմը հավատարիմ մնա հրադադարի ռեժիմին, ինչպես ես ասել էի երեկ, կսկսվի քաղաքական կարգավորման փուլը և կավարտվի բանկացություններին ստիպելու փուլը»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավուքների խախտման վերաբերյալ ապացույցներ
- Լավրովի հետ հեռախոսազրույցում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են հրադադարի պահպանման պարտավորությունները
- ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք կրակի դադարեցման համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը
- Տիգրան Աբրահամյան. Հայկական զինուժը խառնել է Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի նախնական հաշվարկները
- Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, թե ինչու են խախտում հրադադարի ռեժիմը
- ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան