Հրադադարի լիարժեք պահպանում չի եղել, բայց մեծ տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակ չի վարվել. ՊՆ ներկայացուցիչ
Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավարավածությունը, օրվա ընթացքում հարավային, հյուսիային ուղղությամբ ձեռնարկել է հարձակողական գործողություններ, մասնավորապես գրոհ են իրականացրել զրահատեխնիկայի և հրթիռային միջոցների կրակի ուղեկցությամբ։ Ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը, հյուսիսային ուղղությամբ կրելով երկու զրահատեխնիկայի կորուստ, հետ է շպրտվել։ Հարավային ուղղությամբ ևս եղել են որոշակի առաջխաղացումներ, որոնք կասեցվել են։ Օրվա ընթացքում խոցվել է ևս մեկ ԱԹՍ։
«Որոշ տեղերում, իհարկե, պահպանվել է համեմատաբար հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակ չի վարվել։ Սակայն հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանում չի իրականացվել, որը թույլ կտար դիակների, գերիներ փոխանակում, ինչպես պայմանավորվել էին»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Նա ասաց՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հստակ հայտարարել է, որ մինչև հրադադարի լիարժեք պահպանում չլինի, որպեսզի Կարմիր խաչը կարողանա աշխատել, դիակները լիովին դուրս չեն կարող բերվել։
Ա.Հովհաննիսյանը նշեց, որ հրադադարից հետո Ստեփանակերտը երեկ գիշերը հրթիռակոծվել է մեծ տրամաչափի կրակային միջոցներով՝ հեռահար համազարկային կայանքներով։
«Մենք հայտարարել ենք, որ, օրվա ընթաքում, թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները։ Մասնավորապես, օդային ղեկավարման կետերի կառավարմամբ թուրքական F-16 վեց միավոր կործանիչների պատսպարմամբ և ուղեկցմամբ՝ թուրքական ու իսրայելական արտադրության մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին և ԶՈւ-երին։ Այդ գործողությունները կասեցնում են ՊԲ ՀՕՊ միջոցների կողմից»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
Նա նաև նշեց, որ այսօր ադրբեջանական կողմի կեղծ հայտարարությունները ևս շարունակվել են, թե հայկական ԶՈւ-ը ևս խախտում են հրադադարը և կիրառում են մեծ տրամաչափի զինատեսակներ՝ հարվածելով ադրբեջանական կողմին։
«Ադրբեջանը նորից փորձում է իր հետագա գործողությունների համար սադրանքի հիմքեր ստեղծել»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական կողմի մեղադրանքները դիտարկում ենք որպես պարզունակ սադրանք. ՊՆ
- Ադրբեջանական ԶՈՒ-երը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա. ՊՆ խոսնակ
- Զինված ուժերի համալրման գործընթացը շարունակվում է. ՊՆ
- ՊԲ. Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հրադադարի ռեժիմը, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ
- Թուրքական օդուժը կրկին ղեկավարում է ադրբեջանական օդուժի և ՕՀՄ-ների գործողությունները. ՊՆ
- Թուրքիայից և Իսրայելից ինտենսիվորեն Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ. ՊՆ ներկայացուցիչ
- Չնայած հումանիտար հրադադարին՝ Ադրբեջանը հրթիռահրետակոծության տակ է պահել Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր. ՊԲ
- ՊՆ խոսնակ. Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը
- Անտեսելով հայտարարված կրակի դադարեցումը՝ Ադրբեջանը 12:05-ին գրոհ է ձեռնարկել «Կարախամբեյլի» տեղամասի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան