Հայաստանի հավաքականը խաղաց սև թևկապերով
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։
Հանդիպման առաջին րոպեներին գոլի հեղինակ դարձավ Խորեն Բայրամյանը։ Իսկ երկրորդ գոլի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն է։ Նա իրացրեց 11 մետրանոց խաղավարտից րոպեներ առաջ։
Նշենք, որ հայ ֆուտբոլիստները մարզադաշտ էին դուրս եկել սև թևկապներով՝ ի հիշատակ ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված զինծառայողների։
Հիշեցնենք, որ այսօրվա հանդիպումը կայանալու էր Երևանում։ Սակայն հանդիպման վայրը փոխվել էր ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այն կայացավ Լեհաստանի Տիխի քաղաքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները