Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ողջունում է Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությունը
Հռոմի Պապ Ֆրանցիսկոնը ողջունում է հումանիտար նպատակով հրադադարի պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հույս ունենալով, որ դա կհանգեցնի ավելի ամուր խաղաղությանը։ Նրա խոսքը փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Հայաստանն ու Ադրբեջանը հումանիտար նպատակով հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել: Հուսով եմ, որ դա կհանգեցնի առավել ամուր խաղաղ համաձայնագրի կնքման, չնայած ներկայիս հրադադարի խոցելիությանը: Կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր տառապում են կորստից և քաղաքացիական շենքերի ու կրոնական պաշտամունքի օբյեկտների ավերման պատճառով»,- հայտարարել է հովվապետը Սուրբ Պետրոսի հրապարակում անցկացված ավանդական պատարագի ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին ձեռքբերված համաձայնությունը
- Լիտվայի արտգործնախարարը ԼՂ-ում կրակի դադարեցման հույս է հայտնել
- Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում