Նիկոլ Փաշինյան. Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած այն տեսանյութով, որը ներկայացնում է Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին հերթական ապացույցը։
Նիկոլ Փաշինյանը գրել է. «Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել և գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։
Աշխարհի հայությունը պայքարի ոչ բռնի, խաղաղ, օրինական միջոցներով պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ և կենտրոնանա հետևյալ օրակարգի վրա. Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտում և Արցախի անկախության ճանաչում։
Եւ իհարկե՝ բոլոր հնարավոր մեթոդներով աջակցություն Արցախին՝ դիմակայելու այս փորձությանը»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ը մարտահրավեր է համարում վարձկան գրոհայինների տեղափոխումը ղարաբաղյան հակամարտության գոտի
- ՌԴ գլխավոր դատախազը կոչ է արել Ղարաբաղը զերծ պահել վարձկաններից ու ահաբեկիչներից
- Վարձկանների հավաքագրում Սիրիայում՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից պատերազմ վարելու համար
- Ադրբեջան տեղափոխված վարձկանների մեջ կան ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ. ՄԻՊ
- «Ռիա Նովոստի». Ղարաբաղում սպանվել են սիրիացի 93 վարձկաններ
- Սիրիացի վարձկանների դիերն Ադրբեջանից Սիրիա են տեղափոխվել